![]()
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անուշ Քլոյանի խոսքով՝ սրբազան կոչված անձը (նկատի ունի Վազգեն (Բագրատ) Գալստանյանին) քայլելով եկավ Երևան և սկսեց հակապետական կոչեր հնչեցնել, ապա դրդում էր, որ ժողովուրդը անկարգություններ իրականացրեր, օրինակ՝ քարերը ոստիկանների վրա նետեր:
Ըստ նրա՝ այս մարդիկ ուզում են պետությունը տանել ստրկացման և վերջնական կործանման:
«Ուզում էին մարդկանց գյուլլել, տանել Մայր Տաճար ջարդել, հետո քշեին Երևան: Ազգին խոր անասուն, էշ էին անվանում, երիտասարդներին՝ արկածախնդիր. սա ահաբեկչության նախապատրաստում էր: Իրենք այդպես էլ չհասկացան, որ այս երկրի տերը ժողովուրդն է, որն իշխանություն ձևավորում է ընտրությունների միջոցով: Նրանք ամեն ինչ անում են, որ մեր պետությունը մնա ֆորպոստ, խամաճիկ պետություն»,- նկատում է նա:
Ըստ Քլոյանի՝ այս ամենը փառաբանում են նախկին նախագահները: Նրանք և կաթողիկոսը մեկ դաշտում են գտնվում և պայքարում են պետականության դեմ:
«Լևոն Տեր-Պետրոսյանն է հիմք դրել, որ մեր պետությունը չլինի անկախ և ինքնիշխան: Ժողովուրդը չի մոռացել «Հոկտեմբերի 27»-ի ժամանակ Ռոբերտ Քոչարյանի դեմքի ժպիտը: Նա իրականացրեց նաև «Մարտի 1»-ը, որ իշխանությունը արյունով հանձներ Սերժ Սարգսյանին»,- ասում է Քլոյանը:
Պատգամավորը նկատում է՝ այդ տարիներին մեկ միլիոն մարդ է հեռացել երկրից. «Որովհետև տնտեսությունը չէր գործում, անօրեն մի վիճակ էր, մեկը 50-50 փայ էր մտնում, մեկը խլում էր ունեցվածքը, մեկը իրենց մեքենայի կողքով անցներ՝ բռնում ծեծում էին»:
Կրկին անդրադառնալով ահաբեկչության ծրագրի կանխմանը՝ իշխող ուժի անդամն ասում է. «Կաթողիկոս կոչեցյալը շատ լավ իմացել է նախապատրաստող ահաբեկչության մասին:Ըստ լուրերի՝ նա ուզում է եղբորը բերել դնել կաթողիկոս»:
Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:
![]()