Սամվել Կարապետյանի աջակիցները հավաքվում են «Սիզընսի» այգում

«Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր, գործարար, միլիարդատեր կալանավորված Սամվել Կարապետյանի աջակցության երթի մասնակիցները հավաքվում են Երևանի Մաշտոցի պողոտայի «Սիզընսի» այգում, որտեղ նաև հանրահավաք է տեղի ունենալու:

Ավելի վաղ հայտնել էինք, որ համացանցում ձայնագրություն է տարածվում, որից պարզ է դառնում, թե ինչպես են ՀԷՑ-ի ղեկավարները մարդ հավաքագրել երթերին և ցույցերին մասնակցելու համար:

Հիշեցնենք՝ հունիսի 18-ի գիշերը ձերբակալվել էր գործարար, միլիարդատեր Սամվել Կարապետյանը: Վերջինս ոստիկանների ուղեկցությամբ բաժին էր տեղափոխվել Ուլնեցի փողոցում գտնվող իր բնակարանից:

Ըստ գործարարի փաստաբանի՝ Սամվել Կարապետյանը չի ընդունում իրեն ներկայացված մեղադրանքը։ Գործարար Սամվել Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշում է կայացվել:

Հունիսի 18-ին Կարապետյանը կալանավորվել է երկու ամսով։

Հուլիսի 4-ին վերաքննիչ քրեական դատարանն անփոփոխ է թողել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Կարաետյանի կալանքի որոշումը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ