Աստված իրեն ինչ-որ ձևով նշան կտա, թե՝ եղբայր, ամոթ է, վստահ ենք՝ նա գնալու է․ Սիմոնյանը՝ Գարեգին Բ-ի մասին

«Մենք վստահ ենք, որ նա գնալու է»։

Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով կաթողիկոսի հրաժարականի պահանջին։

«Ես չեմ կարող ասել՝ ինքնակա՞մ է գնալու, թե՞ կողքի եպիսկոպոսները, խիղճը, Աստված իրեն ինչ-որ ձևով նշան կտան, թե՝ եղբա՛յր, ամոթ է, մի՛ արա այդ բանը, դու դարձել ես Լյուդովիկոս 14-ը, թե՝ պետությունը ես եմ, եկեղեցին ես եմ»,- ասաց նա։

Ըստ Սիմոնյանի՝ իրենք կաթողիկոսի թեկնածու չունեն. «Որևէ մեկի անուն ՔՊ-ում, մեր անձնական զրույցների մեջ, երբևէ չի քննարկվել»։

Նա նաև նշեց, որ եկեղեցականներն իրենք իրենց մեջից պետք է ընտրեն։ Իսկ ինչպես են համոզված լինելու, որ պոտենցիալ թեկնածուն ուխտը չի խախտել, Սիմոնյանն ասել է. «Դե, ենթադրում եմ, ամենամեծ պրոբլեմը, որ կաթողիկոսը չի գնում, դա է»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ