ՀՀ դատախազը օրինականությունն ապահովելու է, անհարմար իրավիճակում եք հայտնվել․ Վարդապետյանը՝ Խամոյանին

Հայաստանի Հանրապետության դատախազը օրինականությունն ապահովելու է ցանկացած իրավիճակում և ձեր տեղեկատվությունը շատ կիսատ է, այն իրավիճակում, երբ դատախազությունը հայտնաբերում է հանցագործության վերաբերյալ առևրույթ դեպքեր, դրանք ուղարկվում են քննչական մարմիններին, վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու նպատակով։

Այս մասին Ազգային ժողովում նիստի ընթացքում պատասխանելով ««Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի հարցին, նշեց դատախազը։

Խամոյանը, նշենք, տվեց հետևյալ հարցը․ «Կարո՞ղ եք ինձ հիշեցնել, թե երբ է Արծվիկ Մինասյանը նշանակվել նախարար, և երբ է ենթադրյալ ապօրինի փաթեթը մուտք արվել նախարարություն։ Դուք ձեր խոսքի ընթացքում և հարցին պատասխանելու ժամանակ ամբողջությամբ մեջբերում էիք Արծվիկ Մինասյանի ցուցմունքը։ Կարո՞ղ եք հիշեցնել՝ երբ է Արծվիկ Մինասյանը հարցաքննվել, կա՞ն արդյոք այդ ենթադրյալ հանցագործության վերաբերյալ այլ ցուցմունքներ, կարող եք ասել՝ ի՞նչ ցուցմունքների մասին է խոսքը»։

Գլխավոր դատախազը պատասխանեց․

«Կխնդրեմ ձեր իրավաբանական խորհրդատվություն տրամադրող անձանցից լրացուցիչ ճշտել, որ հաջորդ անգամ ձեզ անհարմար վիճակում չդնեն, հաղորդումը տարբերվում է քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու տարբերակով լրատվամիջոցներին ուղարկված, այդ թվում ընդդիմադիր լրատվամիջոցներին, հրապարակումներից։

Արծվիկ Մինասյանը զբաղեցրել է նախարարի պաշտոնը 2016 թվականից մինչև 2018 թվականը։ 2016 թվականի սեպտեմբերի 28–ին ստացել է Աշոտ Գնդոյանի գրությունը, դրանից հետո 2016 թվականի հոկտեմբերի հինգին Մինասյանի նախագահությամբ կայացել է նիստ և միանձնյա որոշվել է Կառավարություն ներկայացնել փաթեթ , 2016 թվականի հոկտեմբերի վեցին գրությունն ուղարկվել է, 2016 թվականի հոկտեմբերի 27–ին ստացվել է պատասխան նախարարական կոմիտեից և Կառավարությունից հավանություն տրվել մրցույթի անցկացման համար։ Մինասյանին հստակ հանձնարարություն է եղել ապահովել մրցույթի թափանցիկությունը, անցկացվել է մրցույթ, ներկայացվել է երկու անձի հայտ, որոնք երկուսնն էլ փոխկապակցված են Օհանյանի հետ»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ