Ռոբերտ Քոչարյանին ոչինչ չի փրկի, եթե անգամ 2026-ին առաջ բերի իր՝ ծյունինգ արած տարբերակին՝ որդուն. Ջուլհակյան

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը կարծում է, որ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները, այսինքն՝ Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը, ընդդիմադիր արևի տակ գերակշիռ դեր ունենալու պայքար են մղում միմյանց դեմ: Նա այս ամենը դիտարկում է 2026 թվականին սպասվող ընտրությունների համատեքստում:

Ջուլհակյանն ասում է՝ սա արվում է էլեկտորատին ցույց տալու համար, որ հիմնական ընդդիմությունն իրենք են:

Նրա խոսքով՝ այս ուժերը շատ լավ հասկանում են, որ իշխանությունը վերազավթելու հնարավորություն այլևս չունեն:

Միաժամանակ Ջուլհակյանը նկատում է՝ թեպետ այս ուժերը այժմ գզվռտվում են, սակայն իշխանության դեմ դուրս գալու համար հարմար պահի կմիավորվեն:

Միաժամանակ պատգամավորը չի բացառում, որ Ռոբերտ Քոչարյանը հասկանա, որ իր դեմքով այլևս հույս չկա ՀՀ-ում իշխանափոխություն անելու և 2026 թվականին գուցե առաջադրի իր՝ ծյունինգ արած տարբերակին՝ որդուն: Վերջինս, սակայն, սա քիչ հավանական է համարում՝ հաշվի առնելով Քոչարյանի ամբիցիոզ տեսակը:

Իր դեմքով, թե որդու, միևնույն է, Քոչարյաններին այլևս ոչինչ չի փրկի, վստահ է իշխող ուժի անդամը:

Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ