![]()
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է գործարար Սամվել Կարապետյանի ձերբակալության վերաբերյալ վերջինիս եղբոր՝ Կարեն Կարապետյանի մեկնաբանությանը:
«Լրագրողների հետ զրույցում Կարեն Կարապետյանի՝ Սամվել Կարապետյանի եղբոր մեկնաբանությունը եթե թարգմանենք ոսկեղենիկ հայերենի կհնչի հետևյալ ձևակերպմամբ՝ «եղբորս դեռ չեն բռնել, բայց բոլոր հիմքերը ունեն»»,- գրել է Ղազարյանը:
Ինչպես հայտնել ենք, հատուկջոկատայինները խուզարկություններ են իրականացրել գործարար, «Տաշիր Գրուպի» սեփականատեր Սամվել Կարապետյանի՝ Երևանում գտնվող տանը։
ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը «Հայկական ժամանակ»-ին փոխանցել է, որ իրականացվում են օպերատիվ գործողություններ, մի խումբ անձինք բերման են ենթարկվել:
Սամվել Կարապետյանի եղբայրը՝ Կարեն Կարապետյանը, հայտնել է, որ գործարարն այս պահին ձերբակալված չէ:
«Ես այստեղ կանգնած եմ, որ առաջինն ինձ ձերբակալեն, որովհետև ես էլ խոսեցի։ Կա պետություն, կան համապատասխան մարմիններ, թող համապատասխան մարմինները գործեն օրենքի սահմաններում։ Վաղն ամեն մեկն իր արածի համար պատասխան է տալու, ես էլ իմ արածի համար»,–նշել էր նա:
![]()