Ուրցաձոր համայնքի նախկին ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանը կալանավորվել է

Արարատի մարզի Ուրցաձոր համայնքի նախկին ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանը ձերբակալվել, ապա կալանավորվել է Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում:

Այս մասին տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ին հաստատեցին Հակակոռուպցիոն կոմիտեից:

«Նրա նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահել, որն առաջացրել է ծանր հետևանքներ) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք): Որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը»,- նշեցին կոմիտեից:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ