![]()
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Հայաստանի ընդդիմությունը շատ թույլ ընդդիմություն է։
«Իրենք քաղաքականությունից շատ հեռու են, նոր են սովորում, թե քաղաքականությունն ինչ է, որովհետև իրենց ժամանակ քաղաքականություն չի եղել, եղել է մեկ անձի հրամայական ու խաղի կանոններ»,- այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց նա։
Նա նշեց, որ ընդդիմությանը քաղաքագիտության դասեր չի տալու․ «Ընդդիմադիրները թող գնան, պարապեն, ասելիք ձևավորեն ու բանավիճեն ՔՊ-ի հետ»։
![]()