![]()
Կառավարությունը տարբեր ֆորմատներ ունի Անվտանգության խորհրդի նիստ հրավիրելու, դրանք կարող են լինել հրապարակային և ոչ հրապարակային:
Այս մասին լրագրողների հետ զրույցում անդրադառնալով՝ ինչո՞ւ Հայաստանն Իրանի հարցով Անվտանգության խորհրդի նիստ չի հրավիրել, հարցին, ասաց ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։
«Եթե դուք հարցնեիք՝ արդյո՞ք Կառավարութունը տվյալ իրավիճակից բխող ռիսկերը գնահատում է, դիտարկում է տարբեր սցենարներ, ապա՝ այո՛։ Երբ մի երկրի հարևան երկրում ռազմական գործողություններ են, դա արդեն ինքնին սպառնալիք է տարածաշրջանային կայունությանը։ Չեմ կարծում, որ ճիշտ կլինի խոսել այդ սցենարների մասին, քանի որ հիմա իմաստ չունի սպեկուլյացիաներ անել, բայց Կառավարությունը պատրաստ է տարբեր սցենարների»,-ասաց Ռուբինյանը:
![]()