![]()
Ազգային ժողովը դեմ քվեարկեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխությունների նախագծին։
Նախագծին կողմ քվեարկեց 0, դեմ՝ 86, ձեռնպահ՝ 1:
87 դեմ քվեարկողների մեջ նաև ինքը՝ Սարգսյանն էր: Նա իր այդ քայլը հիմնավորեց, որ վարչապետի հորդորով դեռ աշխատելու է նախագծի վրա։
Նախագծով առաջարկվում էր գումարի դիմաց վաղաժամկետ ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից:
Հիշեցնենք, որ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն էլ արդեն մերժել էր «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը խորհրդարանի օրակարգ ընդգրկելու հարցը՝ տալով բացասական եզրակացություն։
![]()