Հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացն ունի մի քանի ուղղություն, հետևում ենք ընթացքին, կան շփումներ. Բայրամով

Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացն ունի մի քանի ուղղություններ: Խաղաղության համաձայնագրի տեքստը համաձայնեցվել է մարտին։

Ինչպես հաղորդում է APA-ն, այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։

«Այս պահին Ադրբեջանը Հայաստանից ակնկալիքներ ունի։ Դրանք կապված են Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների բացառման և ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման հետ: Մենք հետևում ենք գործընթացներին, կան շփումներ»,- ասել է նա:

Բայրամովը նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի շուրջ աշխատանքները շարունակվում են երկու երկրների փոխվարչապետերի նախագահությամբ գործող հանձնաժողովների մակարդակով։

«Ադրբեջանի դիրքորոշումը տրանսպորտային հաղորդակցությունների վերականգնման հարցում հայտնի է: Կարծում եմ՝ այնտեղ շփումներ կլինեն։ Մենք սպասում ենք, որ Հայաստանը կատարի իր պարտավորությունները այս ուղղությամբ»,- ասել է Բայրամովը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ