«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տիգրան Պարսիլյանը Էդգար Ղազարյանի և Նարեկ Մալյանի նամակը՝ կապված վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու (իմպիչմենտ) հետ, նետել է աղբամանը, քանի որ ըստ նրա՝ դրան ընթացք տալու հիմք չկա:
«Ես ուրախ եմ, որ մենք ապրում ենք այնպիսի երկրում, որտեղ քաղաքացին իր բոլոր սահմանադրական իրավունքները կարող է իրականացնել, բայց իմպիչմենտն ինձ համար ո՛չ հիմքեր ունի, ո՛չ հնարավորություններ այս պահին: Հիմքերի առանցքային բացակայությունն այն է, որ ժողովրդավարական երկրներում հիմնական իշխանությանը փոխելու և ժողովրդի սեփական իշխանությունն իրականացնելու ինստիտուցիոնալ գործիքակազմը ընտրություններն են»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա:
Ըստ իշխող ուժի ներկայացուցչի՝ եթե այդ ընտրությունները չեն կեղծվում, և ժողովրդից չի խլվում ընտրական իրավունքը, անիմաստ է հեղափոխության, իմպիչմենտի և այլ բաների մասին խոսելը:
Առավել մանրամասն՝ հարցազրույցում: