Գարեգին Բ-ն շնորհավորել է Հռոմի նորընտիր պապին

Գարեգին Բ-ն շնորհավորական ուղերձ է հղել Հռոմի պապ Լևոն 14-րդի ընտրման կապակցությամբ։

«Ձեր առաքելական ծառայության այս նոր հանգրվանում աղոթում ենք, որ Աստված ուժ և շնորհ պարգևի Ձերդ Սրբությանը՝ ճշմարտությամբ ու գթասրտությամբ առաջնորդելու Կաթոլիկ եկեղեցին և խաղաղության, արդարության ու հոգևոր նորոգության կարոտ ներկա աշխարհում մշտարթուն վկայելու մեր Տեր Հիսուսի Քրիստոսի Ավետարանը»,– ասված է ուղերձում։

Ծայրագույն պատրիարքը ընդգծել է, որ քույր եկեղեցիների միջև շարունակվում է քրիստոնեական սիրո ամուր կապը, որոնք վերջին տասնամյակներում զորացել են փոխադարձ հարգանքի, եղբայրական հանդիպումների և ընդհանուր վկայությունների շնորհիվ։

Գարեգին Բ-ն Հռոմի պապին քաջառողջություն, երկար տարիների կյանք և հոգևոր անսպառ զորություն է մաղթել, որպեսզի կարողանա առաջնորդել Աստծո կողմից իրեն վստահված հավատացյալներին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ