Ռուսական բանակն ավարտին է հասցնում Կուրսկի մարզում Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումների ջախջախումը։
Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Գլխավոր դատախազության կոլեգիայի նիստում։
Նա նշել է, որ յուրաքանչյուր ուկրաինացի զինվոր, ով «պատերազմական հանցագործություն է կատարել Կուրսկի շրջանում խաղաղ բնակչության դեմ», պետք է բացահայտվի և պատժվի։
Պուտինը հանձնարարել է զինվորական դատախազներին օգնել ռուսական բանակում ռազմական կարգապահության ամրապնդմանը։