Քաղաքական թիմը սարի պես կանգնելու է Փարաքարի ՔՊ կուսակցության թիմի կողքին․ Նարեկ Մկրտչյան. տեսանյութ

Փարաքարի ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Լյուդվիգ Գյուլնազարյանը քարոզչությունն իրականացնում է մարդկանց հետ անմիջական շփման միջոցով։

Այսօր՝ մարտի 18-ին, Փարաքարում քարոզարշավին մասնակցում էր նաև աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արտաքին կապերի պատասխանատու Նարեկ Մկրտչյանը։

Վերջինս «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նկատեց՝ կարող է ասել, որ Փարաքար համայնքում «Քաղաքացիական պայմանագրի» կուսակցության թիմն ունի բուռն աջակցություն։

«Փարաքարի մեր թիմն ունակ է բերելու զարգացում, Կառավարությունը կանգնած է ու աջակցելու է բոլոր այն ծրագրերին, որոնք միտված կլինեն համայնքի զարգացմանը։ Համայնքում իրականացված ծրագրերը վստահություն են տալիս, որ առավելություն ունենանք մեր մրցակիցների նկատմամբ, և դա մեր քաղաքացիները իրենց ձայնով կապացուցեն մարտի 30-ին»,- համոզմունք հայտնեց նա։

Մկրտչյանը ընտրություններին ընդառաջ խորհուրդ տվեց իր համագյուղացիներին հետևել այն աշխատանքներին, որոնք կատարել է իշխող կուսակցությունը․ «Քաղաքական թիմը սարի պես կանգնելու է Փարաքար համայնքի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թիմի կողքին, և այն բոլոր զարգացումները, որոնք վերջին տարիներին բերել է համայնք, կրկնապատկելու է»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ