Ես անողնաշար չեմ, ես ՕԵԿ-ական չեմ․․․ Իոաննիսյանի պատասխանը Էդմոն Մարուքյանին

ԻՔՄ համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Ի պատասխան Էդմոն Մարուքյանի եթերում հնչեցվածի

Էդմոն Մարուքյանն իր եթերում այդ թվում իմ անունն է տալիս, որպես Եվրադաշինքի անդամ:

Հարկ եմ համարում հայտնել, որ ես Եվրադաշինքի անդամ չեմ, դրա աջակցող չեմ և չեմ էլ կարող լինել, քանի որ «Իրազեկ քաղաքացիների միավորումը» «Անկախ դիտորդի» կազմում հետևում է թե այն ընտրություններին, որոնց մասնակցում է Եվրադաշինքը և թե հանրային կամարտահայտման այլ ձևերին, որոնք նախաձեռնել է Եվադաշինքը (կամ դրա հիմնական դերակատարները):

Ինչ վերաբերվում է Էդմոն Մարուքյանի այն մեղադրանքին, որ ես չեմ պայքարում խաղաղության պայմանագրի դեմ (քանի որ դրանով բացառվում է սահմանի երկայնքով երրորդ երկրների ուժերի տեղակայումը), ապա ասեմ հետևյալը՝

1. Ես անողնաշար չեմ, որ քննադատեմ այն ամենը, ինչը քննադատելը զուտ կարող է պոպուլար լինել:

2. Ես ՕԵԿ-ական չեմ, որ արդեն մի 4-5 անգամ երկու տարին մեկ 180 աստիճանով կարծիք փոխեմ:

3. Ես նաև սուտխոսան չեմ, որ ստորագրեմ այն ստերի տակ, որոնք պարոն Մարուքյանը ասում է հայցերից հրաժարվելու կամ Հռոմի ստատուը վավերացնելու մասին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ