Տոմսային համակարգի շրջանակում վերահսկողական գործառույթ սահմանելու նախագիծն առաջիկայում կներկայացվի ԱԺ

Միասնական տոմսային համակարգի ներդրման շրջանակներում քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայությանը վերահսկողական գործառույթ տրամադրելու շուրջ իրավական կարգավորումների ապահովման համար նախագծերի փաթեթ է մշակվել:

Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցել է Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը:

«Նախագծերի փաթեթը մեկ անգամ քննարկվել է նախարարական կոմիտեում, դրվել է հանրային քննարկման, որի երկշաբաթյա ժամկետը կլրանա հաջորդ երկուշաբթի, և ամփոփվելուց հետո կներկայացվի Ազգային ժողով»,- ասել է նա:

Երևանի քաղաքապետարանը 15 հազար դրամ տուգանք է առաջարկում սահմանել հասարակական տրանսպորտից առանց վճարելու օգտվողների համար:

Վարչական պատասխանատվության կենթարկվեն նաև արտոնություն ունեցողների քարտերով երթևեկողները:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ