Ալկոհոլի չարաշահումը առաջացնում է ինտոքսիկացիա․ ի պատասխան Սուրեն Սուրենյանցի կոչի

Գյումրու նախընտրական շտաբի խոսնակ Վոլոդյա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Ի պատասխան Սուրեն Սուրենյանցի կոչի ցանկանում ենք տեղեկացնել, որ ամբողջ աշխարհում ալկոհոլային խմիչքների չարաշահման հետևանքով տարեկան գրանցվում են 3,3 մլն մահվան դեպքեր, որը կազմում է բոլոր մահերի 5,9%-ը: 20-39 տարիքային խմբի մահվան դեպքերի 25% պայմանավորված է ալկոհոլի օգտագործմամբ: Գոյություն ունի պատճառահետևանքային կապ ալկոհոլի չարաշահման և մի շարք վարքագծային և հոգեկան խանգարումների, ինչպես նաև այլ ոչ վարակիչ հիվանդությունների և վնասվածքների միջև:

Հաստատված է պատճառահետևանքային կապը ալկոհոլային չարաշահման և այնպիսի վարակիչ հիվանդությունների՝ ինչպիսին են տուբերկուլյոզը և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը:

Ալկոհոլի չարաշահումը առաջացնում է ինտոքսիկացիա, նպաստում է կանխամտածված և ոչ կանխամտածված վնասվածքների առաջացմանը, ինչպես նաև բռնության և հանցագործության աճին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ