2018 ին Կեցցե Նիկոլ Փաշինյան էր ասում, շան տեղ չդրին պաշտոն չտվին, հիմա էլ ռուսա խաղացնում․ Թորոյան

Հայկ Թորոյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով Գյումրիում քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանին։

Գյումրիում էն մի հատ վարդանիկ կա՞ է, որ մեկ՝ՀՀԿ-ին էր իր Աստված համարում, մեկ՝քոչարյանին էր հոպար համարում, 2018 ին Կեցցե Նիկոլ Փաշինյան էր ասում, հիմա էլ աչկովս ընկավ ինչ-որ մարդկանց էր Գյումրիում հավաքել, հելել կանգնել խոսում էր, որ էս իշխանությունը ուզումա ռուսներին հեռացնի, ու իրեն թողի անտեր ու դրան մի ծափեր էր որ տալիս էին։ Լավ ես չեմ հասկանում, էդ ծափ տվողները ո՞ր մոլորակից են իջել, չէ որ Արցախումել էին ծափ տալիս, երբ ռուսի անուն էին լսում, տեսա՞ք ինչ եղավ։ վարդանիկը հիմա ՀՀԿ-ից հույսը կտրելա, քոչարյանից հույսը կտրելա, Փաշինյանենք էլ շան տեղ չդրին պաշտոն չտվին, հիմա էլ ռուսա խաղացնում, թե ,ուզումա՞ ռուսին պահի, որ մի օր էլ ռուսը Գյումրիից իրեն Ռուբեն Վարդանյանի նման հանձնի բաքվին։ Արա լավ .նյուժելի էդ 100-200 հազարանոց քաղաքում մի հատ ընկեր Մարգո չի եղել, որ վարդանիկին պատմության դասեր տար, ծնող կանչեր, ու ծնողի ներկայությամբ վարդանիկի ականջը քաշեր։ #Անտանելիա ։

Գյումրի քաղաքի ընտրության մասին, առաջիկայում կանդրադառնամ, բայց մի հատ վարդանիկին պատմություն սովորացրեք, քանի ռուսը դրան ու դրա աջակիցներին Արցախի վերնախավի նման չի հանձնել բաքվին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ