Նիկոլ Փաշինյանը Էմանուել Մակրոնին հայտնել է խաղաղության նախագծի շուրջ բանակցությունների ավարտի մասին

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։

Վարչապետը Ֆրանսիայի նախագահին տեղեկացրել է «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի» նախագծի տեքստի համաձայնեցման և նախագծի տեքստի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի մասին։

Զրուցակիցները քննարկել են նաև Հայաստան-Ֆրանսիա, Հայաստան–ԵՄ հարաբերություններին, ինչպես նաև հարավկովկասյան տարածաշրջանին վերաբերող այլ հարցեր։

Ավելի վաղ հաղորդել էինք, որ տեղի է ունեցել Փաշինյանի հեռախոսազրույցն Իրանի նախագահ Փեզեշքիանի հետ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ