Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զանգահարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին: Նա վստահություն է հայտնել, որ Թուրքիան և Միացյալ Նահանգները, որպես դաշնակիցներ, հարաբերությունների նոր շրջանում համագործակցությունը կզարգացնեն համերաշխության ոգով՝ կենտրոնացած կոնկրետ արդյունքների և ազնիվ երկխոսության վրա։ Այս մասին հայտնում է TRT-ն:
Անդրադառնալով ռուս-ուկրաինական պատերազմին՝ Թուրքիայի ղեկավարը պաշտպանել է ռազմական գործողությունները դադարեցնելու Թրամփի նախաձեռնությունները՝ ընդգծելով, որ Անկարան ի սկզբանե կողմ է եղել արդար և կայուն խաղաղությանը և շարունակելու է ջանքեր գործադրել դրան հասնելու համար։
ԱՄՆ-ի և Թուրքիայի նախագահները քննարկել են նաև Սիրիայում տիրող իրավիճակը:Էրդողանը նշել է Դամասկոսի նկատմամբ պատժամիջոցների վերացման ուղղությամբ համատեղ աշխատանքի կարևորությունը: