Երևանի քոլեջներից մեկում անչափահասները վիճաբանել են, ուսանողներից մեկը քթի կոտրվածք է ստացել

Մարտի 10-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։

Shamshyan.com-ի տեղեկություններով` ժամը 18։40-ի սահմաններում Ավանի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «քթոսկրի կոտրվածք» ախտորոշմամբ «Ուիգմոր Քլինիք» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևանի բնակիչ 16-ամյա Լ․ Ի․-ն, ով հայտնել է, որ վնասվածքը ստացել է քոլեջում ՝ դիմքով պատին հարվածելու հետևանքով:

Մարտի 11-ին ոստիկանության Ավանի բաժին է դիմել Լ․ Ի․-ի մայրը, և հայտնել է, որ իր որդուն ծեծի են ենթարկել նշված քոլեջի ուսանողներ՝ ոմն Դավիթը, Վլադիմիրը և Արմենը։

Ոստիկանության Ավանի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ մարտի 10-ին՝ ժամը 11։30-ի սահմաններում նշված քոլեջի հարակից տարածքում, Լ.Ի․-ի և նույն քոլեջի ուսանող, Երևանի բնակիչ 15-ամյա Վ․ Գ․-ի միջև անձնական հարցերի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ Լ. Ի․-ն սեռական բնույթի հայհոյանք է հնչեցրել Վ.Գ․-ի հասցեին, ինչի արդյունքում վերջինս բռունցքով հարվածել է Լ. Ի․-ի դեմքին՝ պատճառելով մարմնական վնասվածք:

Դեպքի փաստով ոստիկանության Ավանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ