42 տարի անց Իջևանի Թուխիկյան և Սայաթ-Նովա փողոցները հիմնանորոգվում են. վարչապետը ծանոթացել է աշխատանքներին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ ցույց տալով Իջևանի Թուխիկյան եւ Սայաթ-Նովա փողոցներում իրականացվող հիմնանորոգման աշխատանքները:

Վարչապետը հայտնել է, որ այնտեղ ճանապարհներն ու մայթերը հիմանորոգվում են 42 տարի անց:

Նա նշել է, որ սովորել է երրորդ դասարանում, երբ նշված հատվածներում ասֆալտապատման աշխատանքներ են կատարվել, իսկ նախքան հիմնանորոգումն այնքան մեծ ու խորը փոսեր են եղել, որ ճանապարհով անցնելը թվացել է անհնար:

Վարչապետին շրջայցի ժամանակ ուղեկցել են Տավուշի մարզպետն ու Իջևան համայնքի ղեկավարը: Նրանք ողջունել են շինաշխատանքներ իրականացնող անձանց, զրուցել նրանց հետ կատարվող աշխատանքների որակի մասին:

Մանրամասները՝ տեսանյութում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ