«Ազատություն» ռադիոկայանը հաստատել է

ՏԱՍՍ-ը հայտնում է, որ «Ազատություն» ռադիոկայանը հաստատել է ԱՄՆ իշխանություններից ֆինանսավորման դադարեցման մասին նամակ ստանալը։ Նրա նախագահ Սթիվեն Կապուսը վստահ է, որ դրամաշնորհային համաձայնագրի չեղարկումը «վիթխարի նվեր կլինի Ամերիկայի թշնամիներին», ովքեր «կնշեն «Ազատություն» ռադիոկայանի մահը 75 տարվա գոյությունից հետո»:

Մենք տարիներ շարունակ վայելել ենք երկկուսակցական ամուր աջակցություն։ Մոտ 50 միլիոն մարդ, որոնք շաբաթական օգտվում են մեզանից ճշգրիտ նորություններ և տեղեկատվություն ստանալու համար, այլևս չեն կարողանա իմանալ ճշմարտությունը Ամերիկայի և աշխարհի մասին»։

«Ազատ Եվրոպա/Ազատություն ռադիոկայանը» (RFE/RL) մասնավոր, անկախ միջազգային լրատվական կազմակերպություն է, որի ռադիոյով, ինտերնետով, հեռուստատեսությամբ և բջջային հարթակներով հեռարձակվող ծրագրերը շաբաթական հասնում են մոտ 50 միլիոն մարդու 23 երկրում, այդ թվում՝ Ռուսաստան, Ուկրաինա, Իրան, Աֆղանստան, Պակիստան, Կենտրոնական Ասիայի և Կովկասի հանրապետություններ։ Այն ֆինանսավորվում է ԱՄՆ Կոնգրեսի կողմից՝ USAGM-ի միջոցով»,- հայտարարել է Սթիվեն Կեպուսը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ