«Ես հրամայեցի հզոր ռազմական գործողություններ ձեռնարկել Եմենում հութի ահաբեկիչների դեմ»․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկրի զինված ուժերին հրամայել է ռազմական գործողություններ սկսել Եմենում հութիների դեմ։ Այս մասին ԱՄՆ նախագահը գրառում է կատարել Truth Social սոցցանցի իր էջում։

«Այսօր ես հրամայեցի Միացյալ Նահանգների զինվորականներին վճռական և հզոր ռազմական գործողություններ ձեռնարկել Եմենում հութի ահաբեկիչների դեմ», — գրել է ԱՄՆ նախագահը:

Թրամփը հավելել է, որ հութիները «ծովահենության, բռնության և ահաբեկչության շարունակական արշավ են իրականացնում» ամերիկյան և այլ նավերի, ինչպես նաև ինքնաթիռների և անօդաչու սարքերի դեմ։

«Մենք կկիրառենք ճնշող մահաբեր ուժ, քանի դեռ չենք հասել մեր նպատակին», — գրել է Թրամփը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ