ՔՊ-ն երկու համայնքներում էլ առաջարկում է իր թեկնածուներին. Թագուհի Ղազարյանի հորդորը գյումրեցիներին և փարաքարցիներին

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Սիրելի փարաքարցիներ և գյումրեցիներ, մարտի 30-ում ձեր համայնքներում սպասվում են ՏԻՄ ընտրություններ։ Դուք ունեք ընտրության բազմազան հնարավորություն։

Կարևոր է հիշել, որ այդ օրը, մի քանի րոպե տրամադրելով ընտրություններին մասնակցությանը, դուք որոշում եք ձեր համայնքների ապագա 5 տարիների կառավարման հարցը։ Մտածե՛ք, թե որ թիմը ձեր կարծիքով ամենաարդյունավետ կերպով կկարողանա կառավարել ձեր համայնքը։ Ծանոթացե՛ք ծրագրերին, մտածե՛ք դրանց իրագործելիության շուրջ, լսե՛ք առաջին համարների և նրանց թիմակիցների հարցազրույցները, մենախոսությունները ու բանավեճերը։ Հենվե՛ք սեփական գնահատականի վրա։

«Քաղաքացիական պայմանագիրը» երկու համայնքներում էլ առաջարկում է իր թեկնածուներին։ Փարաքար համայնքում մեր թեկնածուն Լյուդվիգ Գյուլնազարյանն է․ նա այժմ Փարաքարի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարն է։ Նա մինչ այդ էլ աշխատել է համայնքում և, վստահ եմ՝ փարաքարցիները շատ լավ ծանոթ են Լյուդվիգ Գյուլնազարյանի աշխատանքին և կարող են եզրակացություններ անել։ Գյումրիում մեր թեկնածուն Սարիկ Մինասյանն է․ նա նույնպես այս պահին համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարն է ու դրանից առաջ աշխատել է Գյումրիում՝ պետական ապարատում, և նրա աշխատանքի որակի մասին նույնպես գյումրեցիները կարող են եզրակացություններ անել։

Հիշե՛ք, որ գործող ընտրակարգով ձեր քվեարկությունը անվերահսկելի և անստուգելի է։ Եթե ձեզ հորդորում են ընտրել այս կամ այն թեկնածուին, ընկալեք դա ընդամենը որպես քարոզարշավի մաս, ոչինչ ավելին։ Կատարե՛ք ընտրություն հենվելով ձեր սեփական համոզմունքների վրա։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քվեաթերթիկը համար 1-ն է։

#ընտրիր_զարգացումը #մեր_սարիկը #քպ #ՏԻՄ_ընտրություններ

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ