BBC-ի և Россия сегодня-ի (Спутник-Азербайджан) ներկայացուցչությունները փակվել են։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն։ Նրա խոսքով՝ հավատարմագրումը հնարավոր է միայն մեկ թղթակցի տեսքով։ Միաժամանակ խոսնակը նշել է, որ չեղյալ է հայտարարվել «Ամերիկայի ձայն» ռադիոյի թղթակցային հավատարմագրումը։
Спутник-Азербайджан լրատվական կառույցը գործում է Россия сегодня ռուսական պետական գործակալության կազմում։ Այն իր գործունեությունը սկսել է Ադրբեջանում 2015 թվականին։
Спутник-Азербайджан-ի ներկայացուցչությունը Բաքվում փակելու կամ աշխատակիցների թիվը զգալիորեն կրճատելու մասին որոշումը կայացվել է Ադրբեջանի և Ռուսաստանի պետական լրատվական գործակալությունների փոխադարձ ներկայացվածության մեջ առկա անհամապատասխանությունը վերացնելու նպատակով, ասվում է ԱԳՆ-ի հայտարարության մեջ: