«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրում է․
«Երևանի ժամանակով 23:20-ին Արեգակի վրա X2 դասի հզոր բռնկում է տեղի ունեցել։
ԱՄՆ Օվկիանոսային և մթնոլորտային հետազոտությունների ազգային վարչության (NOAA) կանխատեսումների համաձայն քանի որ իրադարձությունը տեղի է ունեցել լիմբիկ հատվածում, պսակի հավանական զանգվածի արտանետումը գործնականորեն չի ազդի Երկրի վրա»։