Հայ լեռնադահուկորդը բրոնզե մեդալ է նվաճել Թուրքիայում

Հայաստանի դահուկային սպորտի և սնոուբորդի ֆեդերացիան հայտնում է․

«Թուրքիայի Ուլուդագ քաղաքում կայացած լեռնադահուկային սպորտի պատանեկան միջազգային մրցաշարում ProSki ակումբի սան Գեորգի Գալստյանը 10 պետությունների ներկայացուցիչների շարքում գրավել է 3-րդ հորիզոնականը:

Հայաստանի ներկայացուցիչը հանդես է եկել մարզիչ Արսեն Ներսիսյանի գլխավորությամբ: Հայաստանի մյուս ներկայացուցիչ Աշոտ Սաֆարյանը զբաղեցրել է 15-րդ տեղը:

Հավելենք նաև, որ երեկ Գեորգին 4-րդն էր»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ