Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը «ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է արել Երևանում տեղացող ձյան մասին:
«Այսօր Երևանում 10 ժամվա ընթացքում տեղացել է 15 մմ ինտենսիվ ձյուն, ինչը հավասար է կես ամսվա նորմային»,- գրել է Սուրենյանը:
Հիշեցնենք՝ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրեն Լևոն Ազիզյանը հայտնել էր, որ ձյան տեսքով տեղումները կշարունակվեն մինչև փետրվարի 23-ը:
Նրա փոխանցմամբ՝ հանրապետության տարածքում հատկապես լեռնային շրջաններում ձնածածկույթը կազմում է 20-30 սմ: