Սերժ Սարգսյանի «հագով կարված» Սահմանադրությունը. ինչու է իրականում անհրաժեշտ փոխել Մայր օրենքը. տեսանյութ

Որքանո՞վ է Հայաստանին անհրաժեշտ Սահմանադրության փոփոխությունը: Վերջին շրջանում քաղաքական, հասարակական կյանքում քննարկվող թոփ մեկ թեմաներից մեկը սրա շուրջ է: Հարցին պարբերաբար անդրադառնում է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Մասնավորապես ժողովրդին հղած իր վերջին գաղափարախոսական ուղերձում նա նկատեց՝ «էական է, որ ժողովուրդը, քաղաքացին իրեն ընկալի ոչ միայն որպես պետության հիմնադիր, այլև պետության մեջ հաստատված իրավակարգի աղբյուր, սահմանադրական կարգն ընկալի որպես՝ իր մասնակցությամբ ձեռքբերված համաժողովրդական պայմանավորվածություն»:

Այս համատեքստում Կառավարության ղեկավարը ընդգծեց՝ «էական է համաժողովրդական հանրաքվեով նոր Սահմանադրության ընդունումը, քանի որ գործող Սահմանադրության ընդունման համար անցկացված նախկին բոլոր հանրաքվեներն առնվազն հնարային ընկալման մեջ ունեն լեգիտիմության լրջագույն պակաս»:

Վարչապետը մանրամասնեց, որ ինքը 2020 թվականից խոսել է Հայաստանի նոր Սահմանադրության անհրաժեշտության մասին:

«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի» վանաձորյան գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում համոզմունք է հայտնում, որ գործող Սահմանադրությունը ոչ թե խնդիրներ լուծող, այլ պարբերաբար ճգնաժամեր հարուցող Սահմանադրություն է:

Ըստ նրա՝ ի վերջո այս Սահմանադրությունը ձևավորվել է և պարտադրվել Հայաստանի քաղաքացիներին 2015 թվականին՝ Սերժ Սարգսյանի իշխանության շարունակակնության ապահովման համար:

Սաքունցի նկատառմամբ՝ պրոպուտինյան ուժերը ամնիպուլացիա են անում՝ տպավորություն ստեղծելով, թե իբր այս փոփոխությունները պարտադրում են Ադրբեջանը կամ Թուրքիան, սակայն, ըստ նրա, ինչպես բազմիցս քաղաքական մեծամասնությունն ու իշխող ուժն են հայտարարել, Սահմանադրությունը ՀՀ-ի ներքին գործն է, և որևէ արտաքին պարտադրանքով Սահմանադրության փոփոխություն չի կարող կատարվել:

Իրավապաշտպանը նաև նկատում է՝ Սահմանադրության՝ իշխանությունների տարանջատման սկզբունքը չերաշխավորելն ամենամեծ ձախողումն է, որը պետք է ելակետային լինի որոշումներ կայացնելիս:

Առավել մանրամասն՝ ռեպորտաժում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ