![]()
«Իրազեկ քաղաքացիների միավորում ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է փետրվարի 14-ին գրանցված անընդունելի միջադեպին, որի ժամանակ բռնություն էր կիրառվել ավտոբուսների 2 վարորդի նկատմամբ:
«Քաղաքացիական բողոքը, խաղաղ անհնազանդությունը նորմալ երևույթ է և պետք է թեթև տանել, որ քաղաքացիների մի զանգված ավտոբուսում 100 դրամ է վճարում:
Բայց անընդունելի է քաղաքացիների կողմից ավտոբուսի վարորդին ծեծելը: Ճիշտն այնպես, ինչպես անընդունելի կլիներ չվճարող քաղաքացու նկատմամբ բռնությունը:
Առհասարակ, ոչ սահմանված կարգով վճարող, ոչ 100 դրամ դնող-անցնող և ոչ էլ ընդհանրապես չվճարող քաղաքացիների նկատմամբ որևէ ատելություն չպետք է լինի: Անընդունելի է այդ հիմքով մարդկանց պիտակելը, վիրավորելը կամ ստորացնելը:
Միաժամանակ, ավտոբուսների վարորդները, իրենց հերթին, պետք է կատարեն իրենց գործառույթները և քաղաքացիների համար արհեստական դիսկոմֆորտ կամ ուշացումներ ստեղծելով չփորձեն թեժացնել իրավիճակը/դժգոհությոունը»,- գրել է Իոաննիսյանը:
![]()