ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու Հայաստանի որոշումն ուղղված չէ ՌԴ-ի դեմ. ԱԳ փոխնախարար

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը վստահեցրել է՝ Երևանի իրականացրած քայլերն ուղղված չեն որևէ գործընկերոջ դեմ:

Ըստ Կոստանյանի՝ Հայաստանը շարունակում է իր երկխոսությունը բոլոր գործընկերների, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության հետ։

Վահան Կոստանյանն այս մասին հայտարարել է Կառավարության նիստին հաջորդած ճեպազրույցում:

Նա նաև հիշեցրել է, որ շաբաթներ առաջ Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով հյուրընկալվել էր Մոսկվայում և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ բավական կառուցողական քննարկումներ էր ունեցել։

Վահան Կոստանյանը պատասխանել է նաև հարցին, թե արդյոք առաջիկայում սպասվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այց Մոսկվա։ ԱԳ փոխնախարարն ասել է, որ այս պահին օրակարգում նման հարց չկա։

Հիշեցնենք՝ Ազգային ժողովը փետրվարի 12-ի նիստին առաջին ընթերցմամբ ընդունեց «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» նախագիծը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ