Ապրիլին Երևանում կանցկացվի FINTECH360 միջազգային համաժողովը

Այս տարվա ապրիլի 16-19-ը Երևանում կանցկացվի FINTECH360 միջազգային համաժողովը: 120 մասնակից և 40 խոսնակ կքննարկեն ֆինտեխի զարգացման ամենաարդիական ուղղությունները:

FINTECH360-ին կմասնակցեն ներկայացուցիչներ առաջատար բանկերից և վճարային համակարգերից, հեռահաղորդակցության և ՏՏ ընկերություններից, ստարտափներից, մասնագիտացված ասոցիացիաներից:

Համաժողովի օրակարգի հիմնական թեմաներն են.

• AI-հավելվածները ֆինանսական ծառայություններում. հնարավորություններ և մարտահրավերներ:

• Բլոկչեյն, կրիպտոարժույթ, DeFi և թվային ակտիվներ. նորարարություններ և փոփոխություններ:

• Միջազգային դրամական փոխանցումների և վճարային համակարգերի զարգացում:

• Ինչպես է աճող հիպերանձնավորումը տրանսֆորմացնում հաճախորդների փորձը:

• FinTech լուծումներ բրոքերային գործունեությունում և կապիտալի շուկայում:

• Ապահովագրական շուկայի թվայնացում:

Համաժողովը կանցկացվի Holiday Inn Yerevan-Republic Square հյուրանոցում՝ Յունիբանկի, UBPay հայաստանյան դրամական փոխանցումների վճարահաշվարկային համակարգի և KWIKPAY վճարային համակարգի աջակցությամբ։

«FINTECH360 համաժողովը հիանալի հարթակ է դառնում է՝ ծանոթանալու նոր լուծումների, որոնք կարող են փոխակերպել ոչ միայն բանկային ոլորտը, այլև մարդկանց առօրյան: Մենք ակտիվորեն ներդնում ենք մոբայլ տեխնոլոգիաներ և թվային վճարումներ՝ հաճախորդների փորձը բարելավելու համար: Յունիբանկը ուրախությամբ աջակցում է ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտում նորագույն միտումներին նվիրված FINTECH360 համաժողովի անցկացմանը և հրավիրում փորձագետներին քննարկելու, փոխանակվելու փորձով ու գաղափարներով, որոնք կարող են նպաստել ֆինանսական ոլորտի հետագա զարգացմանը»,- ասաց Յունիբանկի Վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը։

FINTECH360-ի մասնակիցներին սպասվում է ոչ միայն հետաքրքիր գործնական ծրագիր, այլև նրանք կվայելեն բազմաբնույթ մշակութային միջոցառումներ, որոնք համաժողովին մասնակցությունն իսկապես վառ և հիշարժան կդարձնեն: Ծրագրված է այցելություն գեղատեսիլ Սևանա լիճ և վանք, նավակներով զբոսանք և, իհարկե, հայկական հյուրասիրություն:

Համաժողովի ծրագրին ծանոթանալու և գրանցվելու համար այցելեք fintech360.io կայքը:

Մինչև փետրվարի 28-ը գործում է արտոնյալ գրանցում` 10% զեղչ մասնակցության բոլոր փաթեթների համար:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ