ՀՀ քայլերը ուղղված չեն որևէ գործընկերոջ դեմ. ԱԳ փոխնախարարը՝ ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցելու գործընթացի մասին

Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների դիրքորոշումը ՀՀ Կառավարության համար կարևոր է, և մեր պետական ինտեգրացիոն մարմինների անդամակցության կամ դրա դադարեցման կարգը Սահմանադրությամբ սահմանված է, որ պետք է տեղի ունենա հանրաքվեի միջոցով։ Այդ մասին լրագրողներին ասաց ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը՝ անդրադառնալով Եվրամիությանը ՀՀ-ի անդամակցելու գործընթացին:

«Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների դիրքորոշումը ՀՀ Կառավարության համար կարևոր է, և մեր պետական ինտեգրացիոն մարմինների անդամակցության կամ դրա դադարեցման կարգը Սահմանադրությամբ սահմանված է, որ պետք է տեղի ունենա հանրաքվեի միջոցով»:

Հարցին՝ «Դա Ռուսաստանի դեմ ուղղված գործընթա՞ց է», նա պատասխանեց. «Մեզ համար էական է ՀՀ պետական շահը, անվտանգությունը, տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և ժողովրդավարության պահպանումը, և այս համատեքստում այն նախաձեռնությունը, որը քաղաքացիական հասարակության և մի շարք քաղաքական կուսակցությունների կողմից նախաձեռնվել էր, ՀՀ կառավարությունը համարել է դրական:

ՀՀ քայլերը ուղղված չեն որևէ գործընկերոջ դեմ: Մենք ունենք և շարունակում ենք մեր երկխոսությունները բոլոր գործընկերների հետ, այդ թվում՝ ՌԴ-ի: Ընդամենը շաբաթներ առաջ ԱԳ նախարարը նաև հյուրընկալվել էր աշխատանքային այցով Մոսկվայում և նախարար Լավրովի հետ բավականին կառուցողական քննարկումներ են ունեցել»,- նշեց փոխնախարարը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ