Ադրբեջանը հայց է ներկայացրել Հայաստանի դեմ՝ տարածաշրջանի «շրջակա միջավայրը ոչնչացնելու համար»

Ադրբեջանը հայց է ներկայացրել Հայաստանի դեմ Հաագայի մշտական ​​արբիտրաժային դատարանում՝ «Եվրոպայում վայրի կենդանական, բուսական աշխարհի և բնական միջավայրի պահպանման մասին» 1979 թվականի կոնվենցիայի (Բեռնի կոնվենցիա) հիման վրա, հաղորդում է Ադրբեջանի ԱԳՆ-ն։

Հայտարարության համաձայն՝ հայցը ներկայացվել է այս տարվա փետրվարի 12-ին։ Փաստաթղթում ասվում է Բեռնի կոնվենցիայով «Հայաստանի ստանձնած իրավական պարտավորությունների բազմաթիվ խախտումների մասին»։

«Ադրբեջանը տարածքները օկուպացիայից «ազատագրելուց» հետո բացահայտել է Հայաստանի կողմից «շրջակա միջավայրի ոչնչացման» սարսափելի փաստեր։ Այս երկիրը չի պաշտպանել կենսաբազմազանությամբ աշխարհի ամենահարուստ օջախներից մեկում շրջակա միջավայրը: Հայաստանի գործողությունները «անդառնալի ու լուրջ վնաս են հասցրել» տարածաշրջանի կենդանական աշխարհին ու տեսակներին»,- ասված է հաղորդագրության մեջ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ