«Գազելների քաղաքական էլիտան» անցյալում է, ում Դոնբասում կամ Եվլախում են սպասում, բայց ոչ Եվրամիությունում

Քաղաքագետ Էդգար Առաքելյանը Araratnews-ի հետ զրույցում անդրադառնալով Հայկ Մարությանի և Քոչարյանի «Մայր Հայաստան» խմբակցության՝ «տրանսպորտային բոյկոտին», կարծիք հայտնեց, որ այդ ուժերը ինչ էլ փորձեն անել՝ չեն կարող գեներացնել հանրային մեծ դժգոհություն․ «Բացի իրենց նկատմամբ անվստահությունը ու երբեմն նաև ատելությունը։ Վերջին ամիսների ու տարիների նրանց բոլոր ջանքերը դա ապացուցել են․ իրականության մեջ տրանսպորտի այսպես ասած՝ թանկացումը նրանց համար հերթական անգամ առիթ էր ներքաղաքական դիվիդենտներ շահելու և հանրային որոշակի բողոք գեներացենելու՝ ներքաղաքական նեղ նպատակների համար»։

Առաքլեյանը նշեց՝ այն, որ քաղաքացիները չհետևեցին նրանց կոչերին և չբոյկոտեցին տրանսպորտային բարոփոխումները, ապացուցում է, որ քաղաքացիները հասկացել են՝ իրականում բարեփուխումները իրենցից ենթադրելու են որոշակի սակագների փոփոխություն, բայց դա կոմպենսացվում է նաև քաղաքացիների համար ավելի լավ և հարմարավետ պայմանների ստեղծմամբ, ինչը դրսևորվում է նոր շարժակազմերի գնմամբ։

Հարցին՝ արդոք այդ ուժերը՝ չնայած առանձին-առանձին գործելուն, մի տեղից չեն ուղղորդվում, Առաքելյանը պատասխանեց․ «Սա նույնպես ցույց է տալիս, որ այդ մարդիկ, յուրաքանչյուրը, ունեն իրենց քաղաքական նպատակները և ցանկացած հանրային հնչեղություն ունեցող փոփոխություն նրանք ցանկանում են օգտագործել իրենց նպատակների համար, ինչպես նշեցի և այս թիմերի առանձին գործելը ցույց է տալիս, որ չկա մեկ միասնական կենտրոնացում, պարզապես սա սոցիալական առիթ է, որպեսզի այդ մարդիկ ցույց տան իրենք գոյություն ունեն, քաղաքական դաշտում կան, բայց դա լավ հասկանում են քաղաքացիները։ Այս շարժման, բոյկոտի հիմքում մեծ մանիպուլյացիա կա, քանի որ շատ հաճախ տարածում են ապատեղեկատվություն՝ կապված փաթեթների և սակագների հետ»։

Անդրադառնալով դեպքերին, երբ ընդդիմադիրները կոչ են անում առհասարակ անվճար երթևեկել, ինչպես օրինակ արել էր Մարությանի թիմակիցը՝ իր անսահմանափակ քարտով հարյուրավոր քաղաքացիների մետրոյում անցկացնելով, Առաքելյանն ասաց․ «Ակնհայտ է, որ իրենց նպատակը երկրում կոլապս ստեղծելն է տարբեր համակարգերում և նրանց չի հետաքրքրում, թե տրանսպորտը ինչպես կաշխատի կամ ինչ միջոցներով կաշխատի։ Համոզված եմ, որ դա չի հաջողվի և այս օրերի իրադարձությունները ցույց տվեցին, որ իսկապես հանրությունը չի գնում այդ ճանապարհով և ընդկաառակը՝ ճնշող մեծամասնությունը գնում վճարում է իր 150 դրամը կամ ձեռք են բերում փաթեթներ»։

Խոսելով հայտարարագրման համակարգը բոյկոտելու կոչերի մասին, ինչով ակտիվ զբաղված է Էդմոն Մարուքյանը, քաղաքագետն ասաց․ «Ձեր կողմից նշված անձը երևի փորձել է ինքը ավելի շուտ հայտարարի հայտարարագրման գործընթացը բոյկոտելու մասին, որպեսզի հետո դրա «ջութակը» ինքը լինի։ Ժամանակի ընթացքում մեր հանրությունը կհասկանա, որ հայտարարագրումը նորմալ երևույթ է, առավել եւս, որ մեծամասամբ այն լինելու է ավտոմատացված ու այսօր տվյալներ կան, որ գործընթացը մեծ տեմպերով ընթանում է՝ հատկապես այն առումով, երբ մարդիկ հետ են ստանում կրթության ու առողջապահության վրա ծախսած միջոցների կրեդիտները»։

Առաքելյանը խոսեց նաև դեպքից, երբ տրանսպորտում «Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամ, Սեյրան Օհանյանի օգնական Սամվել Հակոբյանը ըստ էության արշավ էր տարել նաև ԵՄ-ին անդամակցելու օրակարգի դեմ, պնդելով, թե մեզ Եվրոպայում չեն սպասում․ «Չգիտեմ մեզ ասելով ում նկատի ունի՝ իրե՞ն, թե՞ իր քաղաքական թիմին․ բնականաբար իրեն և իր քաղաքական թիմին Եվրոպայում չեն սպասում․ իրենց սպասում են օրինակ Դոնբասում կամ Եվլախում, բայց Եվրոպայում սպասում են Հայաստանի Հանրապետությանը և հայ ժողովրդին։ Այստեղ կա խորհրդանշական պահ, երբ մարդիկ դուրս են եկել նորմալ տրանսպորտային համակարգի դեմ բողոքի՝ խորհրդանշական է, որ իրենք սիմվոլն են այդ գազելի ու գազելների քաղաքական էլիտան անցյալում է Հայաստանում և նրանց բնականաբար Եվրոպայում չեն սպասում ու որքան ՀՀ-ն ինտեգրվում է քաղաքակիթ աշխարհին, այնքան իրենց որպես քաղաքական ուժեր՝ հնարավորությունները սահմանափակվում են՝ հասնելով զրոյի ու իրենք փորձելու են Հայաստանը բերել գազելների հեռանկարի, որպեսզի իրենք էլ հեռանկար ունենան, բայց համոզված եմ՝ իրենց գազելը շատ վաղուց մեկնել է»։

Գեղամ Ադյան

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ