Սփյուռքին կոչեր ուղղելը, թե բոյկոտեք Նիկոլ Փաշինյանին և նրա հետ մի հանդիպեք, թույլ և ծույլ մարդկանց կոչ է․ Թաթուլ Հակոբյան

Վերլուծաբան Թաթուլ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Սփյուռքին կոչեր ուղղելը, թե բոյկոտեք Նիկոլ Փաշինյանին և նրա հետ մի հանդիպեք, թույլ և ծույլ մարդկանց կոչ է:

Եթե իրավամբ ուզում եք, որ Սփյուռքը չհանդիպի Նիկոլ Փաշինյանին, ապա դրա համար պետք է Հայաստանում իրականացնել իշխանափոխություն՝ ընտրություններով կամ փողոցով, ինչպես արել է Փաշինյանը 2018-ին՝ փողոցով և 2021-ին՝ ընտրություններով (ես այդ ընտրություններում իմ քվեն տվել եմ Լևոնին):

Ավելին, Փաշինյանի հետ հանդիպած մարդկանց մեծ մասը Հայաստանին նվիրված մարդիկ են, ես նկարներով տեսա, շատերին գիտեմ, ճանաչում եմ:

Այդ մարդիկ Հայաստանի համար ավելին են արել՝ չապրելով Հայաստանում, այդ թվում՝ Արցախի համար վերջին արհավիրքից հետո, ինչպես, օրինակ, բժիշկ Պերճ Աբգարյանը, քան այդ թույլ և ծույլ մարդիկ, որոնց թվում է, թե իրենց ասածը մեծ արժեք ունի Սփյուռքի համար:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ