![]()
Բժիշկները համոզում էին 60-ամյա կնոջը չծննդաբերել, սակայն այսօր փոքրիկ Կլեոպատրան արդեն 4 տարեկան է․ ահա թե ինչպիսին է նա։
2015 թվականի հունվարին մոսկովյան ծննդատներից մեկում մի իրադարձություն տեղի ունեցավ, որը ոտքի հանեց ոչ միայն Ռուսաստանի, այլև արտասահմանյան բժիշկներին։
60-ամյա մոսկվաբնակ Գալինա Շուբենինան բնական ճանապարհով լիովին առողջ աղջիկ երեխա ունեցավ։
![]()
Կլեոպատրան լույս աշխարհ եկավ 2,8 քաշով և 49 սմ հասակով։ Բժիշկներն ամեն կերպ փորձում էին նրան համոզել հետ կանգնել այդ տարիքում երեխա ունենալու ցանկությունից, քանի որ մեծ էր ռիսկը։
![]()
Բարեբախտաբար, բժիշկների մտավախությունները չիրականացան, և վերջերս աղջիկն արդեն չորս տարեկան դարձավ։ Նա գեղեցիկ է, խելացի և շատ շփվող։
![]()
Նա մեծ որդի է ունեցել, որը զոհվել է։ Կինը կոտրված էր և երազում էր կրկին մայրանալու մասին։ Իսկ երբ ծանոթացավ իր երկրորդ ամուսնու՝ Ալեքսեյի հետ, որը ութ տարով իրենից փոքր է, նրանք սկսեցին լրջորեն մտածել երեխա ունենալու մասին։
![]()
Գիտակցելով տարիքի հետ կապված բոլոր ռիսկերը՝ նրանք հանձնեցին հնարավոր անալիզներն ու անցան բոլոր հետազոտությունները։ Չնայած որ ամեն բան նորմալ էր թվում, բժիշկները համոզում էին նրանց հետ կանգնել իրենց որոշումից։
![]()
Բարեբախտաբար, հիմա կարելի է վստահաբար ասել, որ Կլեոպատրան առողջական որևէ խնդիր չունի։
![]()