![]()
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն ու նրան միացած բոյկոտի մի քանի մասնակցիներ շարունակում են հանրային տրասպորտում քաղաքացիներին հորդորել չվճարել 150 դրամ, կամ ընդհանրապես որևէ գումար չտալ, ասել շնորհակալություն և իջնել:
Ավտոբուսներից մեկում վիճաբանություն և քաշքշուկ է սկսվել տարեց տղամարդու և բոյկոտողների միջև:
«Հերիք ա շուո անես, արա, թատրոն ես խաղում, հերիք է չարչարեք ժողովրդին, դուք վարձատրված եք»,- բոյկոտողներին ասել է տարեց տղամարդն՝ ինչին ի պատասխան ակցիայի մասնակիցներից մեկը պապիկին որակել է «պրովակատոր», իշխանությունների կողմից ուղարկված:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
![]()