Անհերքելի փաստ է, որ վերջին տարիներին գիտության ոլորտում կատարվել են էական բարեփոխումներ․ Ալխաս Ղազարյան

ՀՀ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Երբ արդյունքներն ակնհայտ են, բայց որոշների քաղաքական օրակարգին չեն համապատասխանում, նրանք նախընտրում են լռել։

Այնուամենայնիվ , անհերքելի փաստ է, որ վերջին տարիներին գիտության ոլորտում կատարվել են էական բարեփոխումներ։ Հունվարի 30-ին ՀՀ կառավարության նիստի ընթացքում վարչապետը ներկայացրեց գիտաշխատողների աշխատավարձերի աճի դինամիկան, որը միանշանակ խոսում է գիտության նկատմամբ նոր վերաբերմունքի մասին։

Ահա աշխատավարձերի աճը 2021-ից մինչև 2024 թվականը․

Կրտսեր գիտաշխատող – 85,500 → 210,000 դրամ

Գիտաշխատող – 90,400 → 276,000 դրամ

Ավագ գիտաշխատող – 99,000 → 343,000 դրամ

Առաջատար գիտաշխատող – 114,300 → 443,800 դրամ

Գլխավոր գիտաշխատող – 138,100 → 552,900 դրամ

Գիտական խմբի ղեկավար – 129,100 → 410,000 դրամ

Գիտական ստորաբաժանման ղեկավար – 141,400 → 477,200 դրամ

Այս թվերը խոսուն փաստեր են։

Սա է մեր վերաբերմունքը գիտության նկատմամբ։

Սա է մեր վերաբերմունքը գիտաշխատողի նկատմամբ։

Սա է մեր վերաբերմունքը ապագայի նկատմամբ»։

Վերջին տարիներին գիտության ոլորտում կատարվել են էական բարեփոխումներ. Ալխաս Ղազարյան

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ