Չինաստանը պատրաստ է կոշտ պատասխան տալ Թրամփին

Չինաստանը չի վախենում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից չինական ապրանքների համար սահմանված նոր մաքսատուրքերից և պատրաստ է կոշտ պատասխան միջոցների դիմել, այս մասին գրում է South China Morning Post-ը՝ հղում կատարելով վերլուծաբաններին։

Հիշեցնենք՝ Վաշինգթոնը բարձրացնում է մաքսատուրքերը Մեքսիկայից, Կանադայից և Չինաստանից ներկրվող ապրանքների համար։

Սպիտակ տան խոսնակը նշել էր, որ Կանադայի և Մեքսիկայի դեպքում մաքսատուրքը կկազմի 25, իսկ Չինաստանի դեպքում՝ 10 տոկոս։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ