«Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լոուկաշեկոյի՝ Հայաստանին ուղղված վերջին հայտարարություններին:
«А куда Армения денется?
Բելառուսի Հանրապետությունը Թաթարստանի վերածած և սեփական պետության ինքնիշխանությունը պաշտոնի դիմաց վաճառած դիկտատորը հույս ուներ, որ ինքը միակ ծախվածը ու դավաճանը չի մնա և հաջորդը Մոսկվայի փեշի տակ կմտնի Հայաստանը։
А куда Армения денется? Հույսերը չիրականացան, ու դիկտատորը հասկանալիորեն ջղաձգվում է։ Շատ ավելի ազնիվ կլիներ, որ մեզ համար «տառապելու» փոխարեն սառը ջուր խմեր ու մուննաթ գար նման հեռանկար խոստացած իր շեֆի վրա»,- գրել է Սարգսյանը:
Նշենք՝ Բելառուսի նախագահը հայտարարել էր, թե իր համար զարմանալի է, որ Հայատանը «նեղացել է» այն բանի համար, որ Ադրբեջանը զենք է գնել Բելառուսից և դա կիրառել Լեռնային Ղարաբաղի պատերազմում:
Նա չի հերքել, թե որպես Հայաստանի հետ նույն ռազմական կառույցում՝ ՀԱՊԿ-ում գտնվող երկիր, Ադրբեջանին զենք է վաճառել, ընդգծելով, որ բաց են եղել նաև Հայաստանի համար:
«Ով փող է վճարել, նա էլ ապրանք է ստացել», — ասել է Բելառուսի գործող ղեկավարը:
Բացի այդ, նա դժոհել է ՀՀ վարչապետի վարած քաղաքականությունից: