Լուկաշենկոյի խոսքերը որպես ճշմարտություն ընդունողներն ադրբեջանցի պռոպագանդիստներ են՝ ընդդեմ ՀՀ-ի. Առաքելյան

Քաղաքագետ Էդգար Առաքելյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լոուկաշեկոյի՝ Հայաստանին ուղղված վերջին հայտարարություններին:

«Լուկաշենկոյին ցիտողները և Լուկաշենկոյի խոսքերը որպես ճշմարտություն ընդունողներն ադրբեջանցի պռոպագանդիստներ են՝ ընդդեմ Հայաստանի։

Հ.Գ. Չգիտես ինչպե՞ս, Ալիևի ընկեր և Հայաստանի ու Արցախի դեմ պատերազմ պլանավորած ու Ադրբեջանին զենք մատակարարած Լուկաշենկոն մտահոգվել է Հայաստանի ապագայի համար»,- գրել է Առաքելյանը:

Նշենք՝ Բելառուսի նախագահը հայտարարել էր, թե իր համար զարմանալի է, որ Հայատանը «նեղացել է» այն բանի համար, որ Ադրբեջանը զենք է գնել Բելառուսից և դա կիրառել Լեռնային Ղարաբաղի պատերազմում:

Նա չի հերքել, թե որպես Հայաստանի հետ նույն ռազմական կառույցում՝ ՀԱՊԿ-ում գտնվող երկիր, Ադրբեջանին զենք է վաճառել, ընդգծելով, որ բաց են եղել նաև Հայաստանի համար:

«Ով փող է վճարել, նա էլ ապրանք է ստացել», — ասել է Բելառուսի գործող ղեկավարը:

Բացի այդ, նա դժոհել է ՀՀ վարչապետի վարած քաղաքականությունից:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ