Լուկաշենկոյի հայտարարությունը չէ այդքան էական, որքան իրեն «փրկիչ» հռչակած պարազիտի հրճվանքը. Թորոսյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լոուկաշեկոյի՝ Հայաստանին ուղղված վերջին հայտարարություններին:

«Եվրոպայի վերջին բռնապետի համբավ ունեցող, սեփական քաղաքացիներին 30 տարուց ավելի բռնաճնշումներով ղեկավարած և իր երկրի սուվերենությունից կրճոններ թողած Լուկաշենկոյի հայտարարությունը չէ այդքան էական, ինչքան «սրբազան» և տարատեսակ այլ հյուսիսային շարժումների ակտիվ մասնակից, իրեն «փրկիչ» հռչակած հայի ազգանունով մի պարազիտի հրճվանքը այդ հայտարարության ընթացքում:

Հ.Գ. իսկ հայտարարության բովանդակությանը թեև առիթներ եղել են անդրադառնալու, բայց կրկին կանդրադառնանք»,- գրել է Թորոսյանը:

Նշենք՝ Բելառուսի նախագահը հայտարարել էր, թե իր համար զարմանալի է, որ Հայատանը «նեղացել է» այն բանի համար, որ Ադրբեջանը զենք է գնել Բելառուսից և դա կիրառել Լեռնային Ղարաբաղի պատերազմում:

Նա չի հերքել, թե որպես Հայաստանի հետ նույն ռազմական կառույցում՝ ՀԱՊԿ-ում գտնվող երկիր, Ադրբեջանին զենք է վաճառել, ընդգծելով, որ բաց են եղել նաև Հայաստանի համար:

«Ով փող է վճարել, նա էլ ապրանք է ստացել», — ասել է Բելառուսի գործող ղեկավարը:

Բացի այդ, նա դժոհել է ՀՀ վարչապետի վարած քաղաքականությունից:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ