Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լոուկաշեկոյի՝ Հայաստանին ուղղված վերջին հայտարարություններին:
««Դաշնակից» Հայաստանի դեմ օգտագործելու նպատակով Ադրբեջանին մահաբեր զենքեր վաճառած բռնապետը «փողին մուննաթ» ցինիզմով սեփական անբարոյականությունն արդարացնելով «մտահոգվում» է Հայաստանի ապագայով, որը չի ցանկանում այդ կարգի անբարոյականների հետ նույն «ընտանիքում» լինել…
Հետն էլ «հոխորտացել է» Պուտինի հետ այնպիսի «միություն» ստեղծել, որ բոլորը նախանձեն… Հետամնաց տգետը, պարզվում է, նաև աշխարհ չի տեսել ու չգիտի էլ որ մարդկությունը կարտոշկից բացի այլ պահանջմունքներ էլ ունի…
Ասում են՝ շունը ընտրատեղամասում միզել է։ Բա ով միզած չունենա նման անբարոյականի ընտրության վրա: Տո սխալ տեղ է միզել… Իր տերն էլ էդ գյոզալական երկրի վրա է միզել»,- գրել է Սաֆարյանը:
Նշենք՝ Բելառուսի նախագահը հայտարարել էր, թե իր համար զարմանալի է, որ Հայատանը «նեղացել է» այն բանի համար, որ Ադրբեջանը զենք է գնել Բելառուսից և դա կիրառել Լեռնային Ղարաբաղի պատերազմում:
Նա չի հերքել, թե որպես Հայաստանի հետ նույն ռազմական կառույցում՝ ՀԱՊԿ-ում գտնվող երկիր, Ադրբեջանին զենք է վաճառել, ընդգծելով, որ բաց են եղել նաև Հայաստանի համար:
«Ով փող է վճարել, նա էլ ապրանք է ստացել», — ասել է Բելառուսի գործող ղեկավարը:
Բացի այդ, նա դժոհել է ՀՀ վարչապետի վարած քաղաքականությունից: