ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցերի իր էջերում տեսանյութ է հրապարակել՝ պարզաբանելով, թե ինչ է փոխվում ՀՀ օրհներգի տեքստում և ինչու։
Ներկայումս ՀՀ պետական օրհներգի տեքստը հետևյալն է.
«Մեր Հայրենիք, ազատ, անկախ,
Որ ապրել է դարեդար,
Յուր որդիքը արդ կանչում է
Ազատ, անկախ Հայաստան։
Ահա եղբայր, քեզ մի դրոշ,
Զոր իմ ձեռքով գործեցի,
Գիշերները ես քուն չեղա,
Արտասուքով լվացի։
Նայիր նրան՝ երեք գույնով
Նվիրական մեկ նշան,
Թող փողփողի թշնամու դեմ,
Թող միշտ պանծա Հայաստան։
Ամենայն տեղ մահը մի է,
Մարդ մի անգամ պիտ մեռնի,
Բայց երանի, որ յուր ազգի
Ազատության կզոհվի»:
Վարչապետի խոսքով՝ պարզապես առաջարկվել է վերջին տունը տեղափոխել և դարձնել երկրորդ տուն:
«Քանի որ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է նախագիծը, երկրորդ ընթերցմամբ ընդուելուց հետո այն կունենա հետևյալ տեսքը՝
Մեր Հայրենիք, ազատ, անկախ,
Որ ապրել է դարեդար,
Յուր որդիքը արդ կանչում է
Ազատ, անկախ Հայաստան։
Ամենայն տեղ մահը մի է,
Մարդ մի անգամ պիտ մեռնի,
Բայց երանի, որ յուր ազգի
Ազատության կզոհվի:
Ահա եղբայր, քեզ մի դրոշ,
Զոր իմ ձեռքով գործեցի,
Գիշերները ես քուն չեղա,
Արտասուքով լվացի։
Նայիր նրան՝ երեք գույնով
Նվիրական մեկ նշան,
Թող փողփողի թշնամու դեմ,
Թող միշտ պանծա Հայաստան:
Հետևաբար, պետական օրհներգի տեքստը փոխվում է, ոևպեսզի այն ավարտվի ՝«Թող միշտ պանծա Հայաստան» տողերով»,- մանրամանել է վարչապետը: