«Ազգային» բառը որևէ կառույցի անվանումից հանելու օրենք չի ընդունվել և գոյություն չունի․ Սիսակ Գաբրիելյան

Սիսակ Գաբրիելյանը գրառում է արել, որտեղ ասվում է․

«Ազգային» բառը որևէ կառույցի անվանումից հանելու օրենք չի ընդունվել և գոյություն չունի։
Վերջին օրերին նկատել եմ, որ բազմաթիվ մարդիկ հրապարակումներ են անում՝ պնդելով, թե իբր ընդունվել է օրենք, որով կամ փակում, կամ պարտադրում ենք անվանափոխել այն հաստատությունները, որոնց անվան մեջ կա «ազգային» բառը։

Հարգելիներս, որպես ԱԶԳԱՅԻՆ ժողովի պատգամավոր, ով կողմ է քվեարկել Մշակութային հիմունքների մասին օրենքի նախագծին, (ենթադրաբար այս օրենքն է առիթը, քանի որ ընդդիմությունը այստեղ էր, որ կեղծ տեղեկություն էր տարածում) ուզում եմ հավաստիացնել, որ որևէ կառույցի անվանումը փոխելու կամ այդ կառույցը փակելու մասին որևէ դրույթ այդ օրենքում չկա։ Օրենքը հրապարակային է, կարող եք կարդալ: Ավելին, առկա է հատուկ հոդված, որը փաստում է լրիվ հակառակը։

Օրենքի նախագիծը բոլորովին այլ բանի մասին է, և առաջարկում եմ ուշադիր ծանոթանալ բուն փաստաթղթին նախքան նմանատիպ մեկնաբանություններ անելն ու հանրության մեջ թյուրընկալումներ առաջացնելը։

Մեկնաբանության մեջ կթողնեմ օրենքի հղումը:
Ի դեպ, բոլորովին վերջերս կառավարությունը երկու նոր կառույց է ստեղծել որոնց անվանման մեջ «ԱԶԳԱՅԻՆ» բառը կա:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ