Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում կայացած պանելային քննարկման ժամանակ խոսելով Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին` վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է.
«Սովորաբար ինձ մարդիկ հարցնում են՝ ես դրական, թե՞ հոռետեսական եմ նայում այս հարցին։ Ես ուզում եմ ասել, որ ես ո՛չ դրական, ո՛չ էլ հոռետես եմ, ես պրագմատիկ եմ։ Ուղղակի հասկացեք, որ մենք պետք է աշխատենք այնքան, մինչև լուծենք առաջադրանքը։ Ամենակարևորն է չշեղվել խաղաղության օրակարգից, պետք է կենտրոնանաք նպատակի վրա և աշխատենք առանց հանձնվելու, առանց հիասթափվելու։ Բայց մեզ նաև պետք է միջազգային հանրության աջակցությունը և հուսով եմ, որ կստանանք այդ աջակցությունը»։
Քննարկման ժամանակ Փաշինյանին հարցրել են, թե ինչպես է նա պատրաստվում նավարկել բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում, երբ տարածաշրջանային տարբեր խաղացողները առաջնորդվում են «եթե իմ հետ չես, ուրեմն իմ դեմ ես» քաղաքականությամբ։
«Գիտեք հենց դրա համար էլ մենք որոշել ենք ընդունել բալանսավորված և բալանսավորող արտաքին քաղաքականություն։ Սա նշանակում է, որ մեք փորձելու ենք ստեղծել բալանս ԵՄ-ի, Ռուսաստանի և տարածաշրջանի այլ պետությունների մեր տարբեր հարաբերությունների մեջ։ Մենք կարևորում ենք Իրանի հետ հարաբերությունները։ Արդեն նշեցի, որ փորձում ենք դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ, փորձում ենք Ադրբեջանի հետ խաղաղությանը հասնել։ Իհարկե, սա հեշտ չէ, բայց մյուս կողմից ես չեմ կարծում, որ դա անհնար է։ Կարող է տարօրինակ թվալ, բայց իսկապես մենք «կասկածելիորեն» թափանցիկ ենք մեր բոլոր միջազգային գործընկերների հետ մեր մտադրությունների մասով։ Մենք մեր բոլոր գործընկերներին տեղեկացնում ենք, թե ինչ ենք անում մյուս գործընկերների հետ»,- ասել է նա։