Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացը ընդհանուր առմամբ փակուղում չէ, բայց միևնույն ժամանակ փաստ է, որ մեծ առաջընթաց չենք տեսնում և դրա մեղքը մերը չէ, որովհետև Հայաստանը իր կողմից ամեն ինչ արել է, որպեսզի կարգավորումը տեղի ունենա։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստանի և Թուրքիայի կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը։
Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ հենց վաղը ունենալ բաց սահմաններ և դիվանագիտական հարաբերություններ և ՀՀ-ն որևէ նախապայման դրա համար չունի։ Եթե Թուրքիան ունենա քաղաքական կամք՝ դա տեղի կունենա,- հավելեց Ռուբինյանը։
Անդրադառնալով Ալիևի ռազմատենչ հայտարարություններին, նա ասաց, որ դրանք ոչնչի չեն նպաստում։